ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության նախաձեռնությամբ և նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության համակարգմամբ և համագործակցությամբ, մայիսի 2-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում «Ոռոգման արդի տեխնոլոգիաների կառավարում» թեմայով փորձագիտական առաքելությունը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության, գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությունների աշխատակիցները, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս փորձագիտական առաքելության փորձագետներ և այլ շահառուներ
Միջոցառմանը Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին։
Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանում ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը։ Փորձագիտական առաքելության արդյունքում կտրամադրվի խորհրդատվություն և ուղեցույց վերոնշյալ ոլորտի օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների, ինչպես նաև սակավաջրության և երաշտի դեպքում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի վերաբերյալ: Կներկայացվի երաշտի հարմարվողականության ԵՄ լավագույն փորձը։
Հայաստանը կստանա առավել մանրամասն տեղեկատվություն ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում պետական քաղաքականության մշակման համաշխարհային փորձի, ոլորտում իրավական դաշտի կարգավորման, ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների ստանդարտների սահմանման և պահպանման, ամբողջական ներդրման և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ:
Հնգօրյա միջոցառումը կազմակերպվում և ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից։
Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Գուիդո Բոնատին` Իտալիայից (Գյուղատնտեսության հետազոտությունների և տնտեսագիտության խորհրդի (CREA) տեխնոլոգիայի գծով տնօրեն), Վիլդա Գրիբաուսկիենեն՝ Լիտվայից (Կաունասի անտառային և բնապահպանական ճարտարագիտական կիրառական գիտությունների համալսարանի դոցենտ), Ռոննի Վան Լովերենը՝ Բելգիայից («Կլիմայի հարմարվողականության» ծրագրի ղեկավար):
Լրացուցիչ տեղեկատվություն
Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44