«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար: Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով իրավիճակին լուծում կտրվի, սակայն Հակակոռոպցիոն կոմիտեն որեւէ կերպ գործին ընթացք չտվեց եւ, դեռ ավելին, զինվորների ծնողներին տուժող չճանաչեց: Ասել է թե՝ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մատը մատին չտվեց կամ չհամարձակվեց ո՛չ Փաշինյանին հարցաքննել, ո՛չ էլ զոհվածների ծնողներին տուժող ճանաչել: Արդյունքում քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից եւ ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության: Մայիսի 12 -ին 12 ծնող եւս կներկայանա հարցաքննության: Ի դեպ, ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն կոնկրետ քայլեր կանի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նման մի երկու տարի էլ գործը կքնեցնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:32
22:03
20:33
20:01
18:35
18:04
17:45
17:17
16:58
16:51
16:45
16:22
16:09
15:05
13:56
13:36
13:22
13:08
12:19
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27