«Ժամանակ» թերթը գրում է. «Ներկայացնելով նոր կառավարությանը, Սերժ Սարգսյանը հորդորել է նախկինների գործողությունների մեջ պատճառներ չփնտրել՝ նայել առաջ եւ գտնել խնդիրների լուծումներ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կառավարությանը հորդորել է անարդյունավետությունը չփորձել արդարացնել նախկին կառավարության թողած վատ ժառանգությամբ:
Սա, ինչ խոսք, միանգամայն ռացիոնալ մոտեցում եւ որոշում է, նկատի առնելով այն, որ Հայաստանում կարծեք թե ավանդույթ է դարձել, որ ամեն մի նոր պաշտոնյա կամ կառավարություն սկսում է իր միավորները հավաքելու փորձեր անել նախկինների թողած ժառանգության մատնանշումով, այդպիսով նաեւ ինքն իրեն ազատելով ներկայի անարդյունավետության պատասխանատվությունից:
Այդ ամենի հետեւանքը եղել է այն, որ ամեն մի ներկա կուտակել է նախկինի վատ ժառանգությունը եւ փոխանցել հաջորդին: Այդ շղթան պետք է ընդհատվի, եթե կա պետությունը ծանր վիճակից դուրս բերելու, եւ ի վերջո վատ ժառանգության կուտակումը արգելակելու կամք: Մյուս կողմից, այստեղ կա որոշակի ուշագրավ մի նրբերանգ: Խոսքը նախկինի գնահատման մասին է: Հայաստանի խնդիրն է նաեւ այն, որ չեն տրվում նախկինների քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականներ: Վերջին հաշվով, ակնհայտ է, որ պետությունը դրվել է շատ ծանր վիճակում, ահռելի ծավալների է հասցվել պետական պարտքը, տնտեսությունը հասցվել է գրեթե սնանկության ու դատարկության: Եվ այս ամենը տեղի է ունեցել ոչ միայն քաղաքական սխալների, մասնագիտական սխալների պատճառով, այլ նաեւ կոռուպցիայի, որը ուղղակի քրեական հանցանք է:
Սա նշանակում է, որ նախկին կառավարության գործունեությունը պետք է առնվազն լինի ուսումնասիրության առարկա, հասկանալու համար, թե դրանում որն է ենթակա իրավական, որը քաղաքական պատասխանատվության, որն է ենթակա բարոյական պատասխանատվության, իսկ որը ընդհանրապես պատասխանատվության հարց չունի: Սա արդեն առանցքային նշանակություն ունի ներկաների պատասխանատվության եւ զգոնության համար, որպեսզի նրանք ոչ միայն պատասխանատու լինեն Սերժ Սարգսյանի առաջ, այլ նաեւ հասարակության` եւ առաջին հերթին հասարակության, եթե պատրաստվում են ծառայել հասարակությանը, ոչ թե միայն Սերժ Սարգսյանին կամ իշխանությանը: Այստեղ սակայն, իհարկե պետք է անպայման արձանագրել մի դետալ` նախկին կառավարության գործունեությունն ուսումնասիրելը իհարկե, ամենեւին նոր կառավարության գործը չէ:
Նոր կառավարությունն իսկապես պետք է նայի առաջ եւ զբաղվի իր գործով: Իսկ նախկին կառավարության գործունեությամբ պետք է զբաղվի օրինակ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, իսկ հարկ եղած դեպքում` իրավապահները: Դա է պետական գործերի առաջընթացի, տնտեսության անկումը կասեցնելու եւ լիովին նոր ուղով առաջ գնալու ճանապարհը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մարդիկ կարող են զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, դրանց միջոցով լուծել անձնական հարցերը, պետական հարցերը հասցնել ուղղակի աղետալի վիճակի, եւ հետո հանգիստ հեռանալ նախագահական բարձր հովանու ներքո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01