Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում ահազանգել է, որ Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։ Առողջապահության նախարարությունից արձագանքել են, որ Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը: ԱՆ-ից նշում են, որ բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից: «Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում»,ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին գրել է. «ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապահության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձիք... Առաջին հայացքից դա իրականում «տեխնիկական սխալ» է, սակայն այդ «տեխնիկական սխալը», շատ տարօրինակ և իշխանությունների համար «երջանիկ» զուգադիպությամբ, իրենց համար լուծել է միանգամից 2 քաղաքական հարց: Հարց 1. 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների թիվը «նվազել» է, ի հաշիվ կորոնավիրուսային մահացության թվերի ավելացման: Պատկերացրեք, թե որքան են թիվ նկարել կորոնավիրուսի մահացության մեջ, որ նույնիսկ ԱՀԿ-ն է փաստել, որ թիվը ուռճացված է: Դե մեղավորն էլ երկիրը պատերազմի տարած և պարտության հասցրած իշխանությունը չէ, այլ այդ զզվելի ու գարշելի կորոնավիրուսն է... Հարց 2. Կորոնավիրուսային մահացության թվերը ուռճացնելով սփռել են վախի մթնոլորտ բնակչության և բուժաշխատողների շրջանում, ինչն էլ հնարավորություն է տվել ակտիվացնել բուժաշխատողների կողմից պատվաստանյութերի քարոզչությունը և կիրառել պարտադրանքի ու շանտաժի գործիքը՝ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Հերթական անգամ մեր բնակչությունը դարձավ մանիպուլյացիայի և կեղծիքի զոհ: Իսկ, եթե հաշվի առնենք, որ ԱՀԿ-ն քաղաքական կառույց է և այդ տեղեկատվությունը տարածում է գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու ակտիվ փուլում, ապա կարելի է եզրակացության գալ, որ գործող իշխանությունն այլևս պետք չէ նաև արևմուտքին, ուստի կարելի է նրանց օգտագործած դիմակի նման դեն նետել»։
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15