ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին:
Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, Կարեն Գիլոյանի խոսքով, մեր մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն. «Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»:
81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով. «Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»:
Ռուս անվանի մարզչին տպավորել են նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պայմանները: Այդուհանդերձ, մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ևս կարևորել է այդ խնդիրը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով՝ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում Ալեքսեյ Միշինի և նրա թիմում ընդգրկված մյուս մարզիչների հետ մարզումներին, ովքեր պատանի գեղասահորդների հետ աշխատում են ցատկերի, պտույտների կատարելագործման ուղղությամբ, նաև տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս. «Երեխաները շատ ոգևորված են: Ամեն օր չէ, որ նմանօրինակ մասնագետների հետ աշխատելու հնարավորություն ունեն»:
Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, Փհենչան-2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան, Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:
ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44