Ռուսաստանն ակնկալում է, որ այն բանից հետո, երբ Մոսկվան Ուկրաինայում հասնի ռուսական հատուկ գործողության նպատակներին, Արևմուտքը կդադարի «միաբևեռ աշխարհի խթանումը» և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտումը: Այս մասին չորեքշաբթի Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակում դրված բոլոր նպատակներին հասնելով, կօգնի դադարեցնել Արևմուտքի փորձերը՝ խարխլելու միջազգային իրավունքը, անտեսելու և կոպտորեն խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, և կստիպի Արևմուտքին դադարեցնել այսպես կոչված «միաբևեռ աշխարհի» խթանումը, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Նա նշել է, որ Մոսկվան բացարձակապես չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, մինչդեռ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու անհրաժեշտության մասին:
«Եթե ձեզ անհանգստացնում է Եվրոպայում պատերազմի հեռանկարը, մենք դա ընդհանրապես չենք ուզում, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Արևմուտքն է, որ անընդհատ, համառորեն հայտարարում է, որ այս իրավիճակում Ռուսաստանին պետք է պարտության մատնել։ Եզրակացություններն ինքներդ արեք»,- ասել է Լավրովը։
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44