«Մենք կորցրել ենք սերն իրար հանդեպ, վստահությունն արդարության հանդեպ»,-երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։
Նա նշեց, որ այս օրհասական պահերին, երբ համատարած արժեզրկում է տիրում սկսած մարդուց վերջացրած հայրենիքի ու ազգային գաղափարների, մեզ անհրաժեշտ է միասնականություն և կարևորել այն արժեքները, ինչը որ ազգային են։
«Մենք այսօր հայրենիքը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած։ Իհարկե, մենք գիտենք ազգայինը վերացնելու և ազգային արժեքների վրա ցեխ շպտելու այդ գլոբալիստական կազմակերպությունների ցանկությունները, գիտենք այդ կազմակերպություններն ում են հովանավորում։ Մենք պետք է ազգովի հասկանանք, թե ինչ է մեզ համար Արցախը, ով է մեզ համար արցախցին։ Արցախը ինձ համար մեր ազգային արժանապատվությունն է, արցախցին իմ քույրն է, իմ եղբայրը, մեզանից մեկը»,- ասաց Նավասարդյանը։
Նա նշեց, որ այլևս կորցրել է երազելու հնարավորությունը. «Ես չեմ կարողանում երազել, չեմ կարողանում տեսնել վաղվա օրը։ Մենք պետք է հասականք, որ այս կռիվը ոչ թե հների ու նորերի, նախկինների ու ներկաների կռիվ է, այլ ապագայի կռիվ է, մեր ապագան մշուշված է, անհասկանալի։ Անտեսանելի ապագա ենք ունենալու եթե շարունակենք այսպես գնալ»։
Արման Նավասարդյանի ցանկությունն է՝ կարևորել այս պայքարը, կարևորել առաջին հերթին մեր ով լինել, ճանաչենք ինքներս մեզ, սիրենք մեր հայրենիքը և հայրենիքի հետ կապված ամեն ինչ։
«Կրկնեմ՝ Արցախը մեր ազգային արժանապատվությունն է, առանց Արցախի չենք կարողանալու ապրելու ոչ Հայաստանում, ինչքան էլ փախնենք դեպի օտար ափեր, ոչ էլ այնտեղ ենք կարողանալու ապրել։ Ծռված ողնաշարով ապրել կլինի՞, ամոթխած գետնին նայելով ապրել կլինի՞, անարժան ապրել կլինի՞»,- ասաց Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
11:48
11:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03