«Հիշում եք՝ Նիկոլն ԱԺ-ում հաթաթա տվեց, ասաց՝ սպասեք, ընդդիմություն, ես բացահայտում ունեմ, հետո տեսանք՝ երեք աղջիկները՝ Մկրտչյան Աննան, Գրիգորյան Աննան, Կրպեյանը, ոնց ճպպացրին դրա ճակատին: Էդմոն Մարուքյանը հիմա ասում է, որ 1991 թվականից, երբ եղել է Արցախի հարցով առաջին քվեն, մինչև 2007 թվականը, այդ պրոցեսը եղել է սխալ, 2007թ. մադրիդյան սկզբունքները ընդունելով՝ նախորդ իշխանություններն իջեցրել են նշաձողը. Լպիրշության, տգիտության, ցինիկության, ժողովրդին անասունի տեղ դնելու ամենակեղտոտ, ամենադեբիլ բանն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մարուքյանն ասում է, որ 1991թ. հանրաքվեն եղել էր՝ վերջ, Արցախը պետք է ճանաչեին. Առաջին՝ 1991թ. Արցախի անկախության հանրաքվեի շնորհիվ Արցախի Հանրապետությունը դարձել է միջազգային քաղաքական օրակարգի սուբյեկտ: Երկրորդ՝ եթե մենք ասեինք՝ վերջ, Արցախն արդեն ունի 1991թ. հանրաքվեն, դա նշանակում է, որ մենք չպետք է բանակցեինք, Էդմոնը դա է ասում, Նիկոլը դա է բանակցում: Պատկերացնո՞ւմ եք՝ փոքր Հայաստանը էլ ավելի փոքր Արցախով պետք է ասեր՝ վերջ, մենք մեր հարցերը լուծել ենք, գնացեք դուք: Մենք կարո՞ղ էինք նման բան անել: Դա ի՞նչ էր բերելու, նոր պատերա՞զմ, միջազգային հանրությունը, որ չէր ճանաչել այդ հանրաքվեն, մեզ ի՞նչ էր անելու: Ասում են՝ պատերազմը շուտ անեիք, պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային հանրության վրա թքեինք, ասեինք՝ մենք չենք բանակցում: Ինչքան տգետ, ապուշ ու անբարոյական պետք է լինես՝ նման բացահայտում անելու համար»,- ընդգծեց Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ 2007թ. մադրիդյան սկզբունքների և հետո հիմնարար սկզբունքների հիման վրա գրված է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք. «Դուք էդքան պլոճիկ չունեք՝ դա գրելու, մեզ անուն եք կպցնո՞ւմ: Մենք դա գրել ենք: Քոչարյանի ժամանակ գրվել է, Սերժի ժամանակ բացվել և ամրացվել է, Նիկոլի ժամանակ մսխվել է, մինչև հիմա շարունակում եք ծախել այդ սկզբունքը: Երեկ ասում է՝ Ադրբեջանն այդպես էլ չէր ընդունել մադրիդյան սկզբունքները. Սո՛ւտ: 2008թ. մայնդորֆյան դեկլարացիան այն մասին է, որ Ադրբեջանն ընդունում է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցային հիմք, և միայն կատարյալ դեբիլը դա չգիտի կամ կատարյալ անբարոյականը կարող է դա խաբել: 2008թ. աշնանն Ալիևը Սերժի և Մեդվեդևի հետ ստորագրել է թուղթ, որով ընդունել է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցային հիմք, ավելին՝ այդ սկզբունքների հիման վրա հետո լիքը պրոցեսներ են գնացել: Այսինքն՝ այս բացահայտումը ոչ մի բանի մասին է»:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01