ARM | RUS |

Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին․ ՄԻՊ

16.05.22 | 20:55

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։ Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։ Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։ Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։ Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում այսօր արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն: Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր: Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից:Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել: Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։ Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։ Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։ Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։ Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։ Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։ Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։ Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։ Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։ Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար»։


Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. այն տեմպը, որ կա, վատը չէ. Արայիկ Հարությունյան

Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. այն տեմպը, որ կա, վատը...

13:25

Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով. Գագիկ Ծառուկյան

Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով. Գագիկ...

13:05

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ...

12:45

Կա՞ մեկը, ով կասի, որ ինքը երբեք մեղավոր չի եղել. Սերժ Սարգսյանի պատասխանը՝ իրեն ուղղված մեղադրանքներին

Կա՞ մեկը, ով կասի, որ ինքը երբեք մեղավոր չի եղել. Սերժ Սարգսյանի պատասխանը՝ իրեն ուղղված...

12:22

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը (Տեսանյութ)

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը...

11:33

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններ. Հայաստանն այսօր երեք մասնակից ունի

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններ. Հայաստանն այսօր երեք մասնակից...

11:09

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայանիստ գյուղի բնակիչ է ձերբակալվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայանիստ գյուղի բնակիչ է...

10:33

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

09:56

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական...

22:13

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին»․ Բողոքի ակցիա տեղի կունենա ԱԺ-ի մոտ

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող...

21:38

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

20:02

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը...

17:37

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և...

17:13

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ...

17:08

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրենյանց

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա....

16:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16