Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների հետ միասին այսօր առավոտ սկսեցինք ավտոերթեր, տարբեր անհնազանդության ակցիաներ։ Ըստ էության, մեր առջև դրված խնդիրն այսօր ամբողջությամբ կատարել ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով վաղվա անելիքների մասի՝ հայտարարեց, որ առավոտյան ժամը 08։00-ին սկսում են ողջ մայրաքաղաքով անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ։
«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ ժամը 08։00-ին դուրս գալ փողոց, միանալ ակցիաներին։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց հանրային ծառայողներին, պետաշխատողներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են վաղն աշխատանքի գնալ. «Տեղեկացրեք ձեր գործատուներին, որ ունեք լեգիտիմ պատճառ վաղն աշխատանքի չգնալու։ Ըստ էության քաղաքը լինելու է պարալիզացված»։
Ի. Սաղաթելյանը դիմեց ուսանողներին՝ վաղը չհաճախել դասի, միանալ պայքարին։
Դիմեց քաղաքական, հանրային գործիչներին, մտավորականներին հասարակության բոլոր շերտերին. «Շատ կարևոր է ձեր մասնակցությունը։ Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում»։
Դիմելով այն քաղաքացիներին, ովքեր մասնակցելու են ակցիաներին, կոչ արեց զերծ մնալ սադրանքներից, լինեն համախմբած, երբեք կոնֆլիկտի մեջ չմտնեն սադրիչների, քաղաքացիների հետ։
«Նիկոլն այսօր ունի մեկ հենարան՝ որոշ սադրիչ խմբեր և ոստիկանական ուժեր։ Ձեզ վստահեցնում եմ՝ այսպես շարունակելու դեպքում նրանք որևէ հնարավորություն չեն ունենալու սրա իշխանությունը պահելու համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա հայտարարեց, որ ակցիաները կավարտեն այն ժամանակ, երբ կորոշեն, իսկ երեկոյան 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Ո՞րն է այս անհնազանդության ակցիաներ իրականացնելու պատճառը և նպատակը։ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, այլևս ակնհայտ փաստ է, այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է անընդհատ, ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում չունի իշխանություն, իշխանությունը պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնել, ովքեր վաղուց այլևս չեն սպասարկում Հայաստանի, Արցախի, առհասարակ մեր ժողովրդի շահերը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:24 21.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
10:10 21.06.25
13:09 21.06.25
16:32 21.06.25
12:13 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03