Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սոսնձված է այս աթոռին, այլ որոշում ես չէի սպասում: Այս մասին, այսօր՝ մայիաի 17-ին, գլխավոր դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ զինդատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը: «Բայց շատ լավ էր այս գործընթացը, որ լայն հանրությունը հասկացավ, որ այս գործընթացն իրավական ճանապարհով չի կարող ընթանալ, քանի դեռ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է: Այնտեղ տեղի ունեցած տհաճ միջադեպն էլ այս վարչախմբի իրական պատկերն է, երբ նախ ծնողներին ասում են՝ մենք պատասխան չենք ստացել, չգիտենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի եք եկել, հետո հայտնվում է մեկը՝ քննչական բաժնի պետ, ծնողներին հրավիրում են վերեւ եւ կարդում են որոշումը, որտեղ գրված է, որ հիմքեր չկան Նիկոլ Փաշիօնյանին ձերբակալելու: Դրանից հետո ծնողները վրդովվում են եւ տեղի է ունենում այն, ինչ դժվար է պատկերացնել, երբ այդ բաժնի աշխատողները իրենց պետի հետ հայհոյում են ծնողներին եւ անգամ փորձում հարվածել»,-ասաց նա: Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ քննիչները վախենում են արդար որոշումներ կայացնել. «Ես իրենց չեմ արդարացնում, իրենք պարտավոր են որպես մարդ արդար որոշում կայացնել: Ծնողները հետ չեն կանգնելու: Իրենք հասկանում են, որ քանի դեռ Նիկոլը վարչապետի պաշտոնում է, այս հարցը իրավական կարգով չի կարող լուծում ստանալ»:
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44