Մայիսի 16-ին հաղորդվել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից անձը չպարզված տղամարդուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին: Պարզվել է, որ մահացածը 1946 թ. ծնված Սեդրակ Միքայելյանն է: Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Կիևյան փողոցում վրաերթի ենթարկված Սեդրակ Միքայելյանը կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենայի վարորդի կողմից, որը հեռացել էր պատահարի վայրից: «Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մահացել է: «Տոյոտան» այնուհետև բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Կատարվում է նախաքննություն:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01