Վրաստանում վտանգավոր, չախտորոշված հեպատիտի դեպքեր դեռ չեն գրանցվել: Վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով երաշխավորագիր է ուղարկվել հանրապետությունում գործող բուժհաստատություններին: sknews.ge-ի հաղորդմամբ, Հիվանդությունների վերահսկման և ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ այս փուլում խուճապի պատճառ չկա: «Մենք դիտարկում ենք իրականացնում, համապատասխան տեղեկատվությունն ու երաշխավորագիրն ուղարկվել են կլինիկաներ։ Զգույշ եղեք, բայց խուճապի մի մատնվեք, մի վախեցրեք մարդկանց: Հատկանշական է, քանի որ այն երեխաներին է վերաբերվում եւ գործ ունենք ատիպիկ հեպատիտի հետ։ Ասում են, որ դրա պատճառը ադենովիրուսն է: Դա ո՛չ «Ա» է, ո՛չ էլ Բ հեպատիտ, «Դելտա» և այլն: Այն ունի այլ ծագում , կան նաև դեպքեր, երբ դժվար զարգացում է ունեցել: Մենք վերահսկում ենք այս տեսակի հեպատիտը»,- նշել է Ամիրան Գամկրելիձեն: Իաշվիլիի կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն ասել է, որ կասկածելի հեպատիտի վերաբերյալ տվյալները բավարար չեն, և որ ամբողջ աշխարհում բժշկական փորձագետները բազմակողմ կլինիկական փորձարկումներ են անցկացնում: Փաստ է, որ փոքր երեխաների մոտ հիվանդությունը ծանր է ընթանում: «450 դեպքերում քրանցվել է նաեխ մահվան դեպք:Կա նաեւ լուրջ ընթացք ունեցող դեպքեր, որի ժամանակ անհրաժեշտություն է առաջացել լյարդի փոխպատվաստում։ Սա հիմնականում վերաբերում է երեխաներին և այդ երեխաների միջին տարիքը 5 տարեկանից ցածր է: Այս 450 դեպքերի մեջ ներառված դեպքերից ոչ մեկը պայմանավորված չէ ստանդարտ, դասական հեպատիտի վիրուսով: Դեպքերի 74%-ը ադենովիրուս է, իսկ 20%-ի դեպքում գրանցվել է նաև կորոնավիրուսային վարակ: Այսօր չկա պատասխան, թե ինչով են պայմանավորված այս դեպքերը։Դիտարկվում են մի քանի վարկածներ:Վարկածներից մեկն այն է, որ դա ադենովիրուս է, որը մուտացիայի է ենթարկվել»,- նշել է նա։ Հիվանդությունն առավել հաճախ դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝ ջերմություն, հոգնածություն, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, հոդացավ և դեղնություն աչքերի շուրջ, կամ մաշկի որևէ հատվածում: Բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս նմանատիպ ախտանիշների դեպքում դիմել բժշկի: Միայն ԱՄՆ-ում հիվանդների 90%-ը հոսպիտալացվել է, իսկ 14%-ը ենթարկվել է լյարդի փոխպատվաստման: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը ներկայումս հետաքննում է հինգ անչափահասների մահը, որոնք կարող էին կապված լինել հեպատիտի անհայտ հիվանդության հետ: ԱՄՆ-ում գրանցված դեպքում հիվանդների մոտ ադենովիրուսի թեստը դրական է եղել: Նույնը վերաբերում է եվրոպական երկրներում, որտեղ հանդիպում է ադենովիրուսով դրական հիվանդների 60%-ը: Հետազոտողները նշում են, որ դեպքերը, երբ ադենովիրուսը վնասում է լյարդը, շատ հազվադեպ են, ուստի անհայտ հեպատիտի ուսումնասիրությունները ակտիվ ռեժիմում են: Գիտնականները դեռ չեն հաստատել, թեև նրանք կասկածում են, որ չբացահայտված հեպատիտը կարող է որոշ չափով կապված լինել կորոնավիրուսային վարակի հետ:Գաստրոէնտերոլոգ և մանկաբույժ Աննա Փիթերսը ասում է, որ հիվանդներից մեկի արյան թեստը ցույց է տվել աուտոիմուն հեպատիտի նշաններ, որոնք կարող են խրախուսվել Covid վարակի պատճառով: Բժշկի խոսքով, հավանականություն կա, որ կորոնավիրուսն օրգանիզմում առաջացրել է հազվագյուտ և անսովոր իմունային պատասխան, որն ազդել է լյարդի վրա:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42