«Սույն թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի պարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում, կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարում կատարող և ընդունեղ սարքերով կկատարեն վճարում, ապա հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախարարը զեկուցեց Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը: Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակներում են կատարվել գործարքները: Ըստ նրա՝ հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա, եթե դրանք կատարվել է կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով: «Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ»,-հայտնեց նախարարը: Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ մինչև հունիսի 1-ը նախարարությունը իր կայքէջում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին: Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ծրագիրը փորձնական է՝ 6 ամսով: Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ մոտ 1000 նպաստառու անկանխիկ է օգնությունը ստանում, նրանք էլ կօգտվեն այդ համակարգից և բոլոր նրանք, որոնք կորոշեն օգտվել ծրագրից և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ վճարման անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից: Նկատենք, որ Հայաստնում կա մոտ 63 հազար նպաստառու և ստացվում է, որ գործադիրը դրանով փորձում է 62 հազար նպաստառուի ստիպել անցնել անկանխիկ ձևով նպաստ ստանալու համակարգին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ զգուշացրեց, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը, քանի որ հանելուց և այնուհետև մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի: Կառավարության անդամները նիստում 40 րոպես գովերգում էին թոշակառուներին 2-ից 5 հազար դրամ հետ վերադարձնելու նախաձեռնությունը:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55