«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ Հանրության շրջանում այս որոշումն արդեն ծաղրի առարկա է դարձել, իսկ մասնագետները այն աբսուրդային են համարում՝ հիմքում տեսնելով նաև քաղաքական նպատակներ:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական փոփոխությունն է, որը որպես «բարեփոխում» է ներկայացվում և որի համար վատնվում, ծախսվում են պետական միջոցներ. «Շատ հետաքրքիր է նաև, որ «բարեփոխման» ներքո ներկայացվող զուտ փոփոխությունները առաջանում են քաղաքական, իշխանությունների համար պատեհ առիթների: Որևէ կերպ զարմանալի չէ, որ այս որոշումը ներքաղաքական լարվածության և ընդդիմության կողմից իրականացվող շարժման համատեքստում է արվում: Այս տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերի հետ կապված «բարեփոխումները»»:
Լ. Ամիրխանյանի խոսքով, նշվածի՝ սոցիալական նշանակության մասով արված գնահատականն իրականության հետ աղերս չունի: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն էլ նույն կարծիքին է: Նշում է, որ այն չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին. «Սա իմիտացիոն բնույթ կրող, պոպուլիստական որոշում է:
Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից վերացնելու, ծխելու արգելքի «ռեֆորմները»: Մեկ բառով՝ աբսուրդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
09:01 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
10:01 24.10.25
09:36 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01