Փորձը ցույց է տալիս, որ զարգացման լայն հնարավորություններ են բացվում այն երկրների համար, որտեղ հասարակությունը և պետությունը ինտենսիվ փոխգործակցության ճանապարհի են անցնում: Հասարակությունից ազդակները բարձրանում են դեպի պետական կարևոր օղակներ և հակառակը: Այսինքն՝ պետության խնդիրը դառնում է հասարակությանը ծառայելը, հասարակության պահանջները բավարարելը, իսկ հասարակությունը իր հերթին ակտիվություն է ցուցաբերում պետական մարմինների ձևավորման և արդյունավետ գործունեության հարցում:
Մեզանում պետություն-քաղաքացի փոխգործակցության դաշտում տարիների ընթացքում ի հայտ է եկել անջրպետ: Հասարակության տարբեր շերտերում պետության կողմից մատուցվող ծառայությունների ապահովման հետ կապված դժգոհություններ են կուտակվել: Քաղաքացիների մոտ առկա է այն տրամադրվածությունը, որ դատաիրավական ոլորտի մի շարք մարմիններ, օրինակ՝ դատարանները, անձնագրային բաժանմունքները, կադաստրը և այլն, առանց ավելորդ բարդությունների, պատշաճ կերպով իրենց շահերը չեն սպասարկում: Նրանք շատ հաճախ, գործ ունենալով պետական մարմինների հետ, հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկի մեջ, ձգձգվում է նրանց բարձրացրած հարցերի լուծումը, էլ չենք ասում, որ ի հայտ են գալիս կոռուպցիոն ռիսկեր: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացները շատ դեպքերում անհարկի բարդ են և քաղաքացիների համար առաջացնում են ժամանակի և ռեսուրսների զգալի վատնում:
Նշված իրողությունն իր ազդեցությունն է թողնել երկրի ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի վրա և ըստ այդմ՝ իրավիճակի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել, ինչի ուղղությամբ քայլերն իրենց երկար սպասել չտվեցին: Պետության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների մասով կառավարության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել, ըստ որոնց պետք է սեղմ ժամկետներում ստեղծվեն օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք նպատակ կունենան այդ ծառայությունները տարածության, որակի և ժամանակի առումով մատչելի դարձնել:
Հարկ է նշել, որոշ ծառայությունների մատուցման մասով նախանշվող փոփոխություններ իրականացնելու գործընթացը առավել արդյունավետ կլինի, եթե այդ նոր կարգավորումների ստեղծմանը մասնակից լինեն նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչները: Այդ իսկ պատճառով դիտարկվում է որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը, քանի որ մասնավորն առավել էֆեկտիվ կառավարման լուծումներ է առաջարկում:
Փաստորեն պետությունը խնդիր է դրել հասարակությանը ընդառաջ քայլ անել, որի բուն էության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այդ քայլը գործնական տեսք կստանա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34