Երևանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմերը: Հաղթողներին մրացանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Ինչպես հայտնում են ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով մասնակիցներին և հաղթողներին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ավանդական դարձած այս մրցաշարը նպաստում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման զարգացմանը. «Մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, այս դեպքում զուտ խորհրդանշական իմաստ ունեն: Իրականում դուք բոլորդ էլ արժանի եք մրցանակների, ձեր մասնակցությունն ու ոգևորությունը այս մրցաշարի ամենամեծ ձեռքբերումն են: Ես անձամբ իմ ու նախարարության անունից շնորհավորում եմ բոլորիդ»,- իր խոսքում ընդգծել է Մանուկ Մկրտչյանը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության թիմային արդյունքներով առաջին տեղը գրավել են Երևանի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Գեղարքունիքի թիմերը:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի տեղեկացմամբ մրցաշարն անցկացվում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրային նյութերի ատլետիկական և մարմնամարզական վարժաձևերի շրջանակում: Գնահատումը կատարվում է ֆիզկուլտուրայի համապատասխան դասարանների ուսումնական պլանի գնահատման նորմատիվներով: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Եզրափակիչ փուլին մասնակցել են 192 դպրոցականներ և մարզիչներ: Մրցույթն անցկացվում է 16-րդ անգամ, մասնակցում են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:
Մրցաշարի կազմակերպիչներն են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55