Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ծրագրում է 2017 թվականի հոկտեմբերին հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն» ընդգրկուն վարժանքներ անցկացնել երեք երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի տարածքում: Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Այս տարի ՀԱՊԿ-ի չորս վարժանքներ են անցկացվել տարբեր պետությունների տարածքում և տարբեր ժամանակ: Հաջորդ տարի մենք ծրագրում ենք միավորել զորավարժությունները և դրանք միասնական մտահղացմամբ միաժամանակ անցկացնել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի բոլոր բաղադրիչների մասնակցությամբ: Առայժմ առաջարկված Է «Մարտական եղբայրություն» անվանումը»,-նշել է Սիդորովը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՀԱՊԿ-ի միասնական վարժանքները տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերին: «Այսինքն, մենք առանձին զորավարժություններ չենք անցկացնելու ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես որ այս տարի Էր, այլ 2017 թվականի հոկտեմբերին սեղմ ժամկետում համատեղ գործողություններ կմշակենք երեք պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի տարածքում: Դա ավելի արդյունավետ կլինի ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կառավարման միասնական համակարգի օպտիմալացման համար»,-ասել Է նա:
«Ենթադրաբար, վարժանքների տևողությունը կկազմի երեք շաբաթ, հակաահաբեկչական գործողությունը կմշակվի միասնական մտահղացմամբ՝ նախ հետախուզում, այնուհետև օդուժի աջակցությամբ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառում, ապա հետհակամարտային կարգավորում՝ խաղաղապահ ուժերի կիրառմամբ: Դա կլինի էքսպերիմենտ»,-հավելել է գեներալ-գնդապետը:
ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ներառում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ավելի քան 17 հազար զինծառայողներ: Դրանք թույլ են տալիս համարժեք արձագանքել գոյություն ունեցող բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրաթրաֆիկին հակազդելուն:
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում ընդգրկված է մոտավորապես 3600 մարդ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55