Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա Երևանը աշխարհի տեխնոլոգիական մայրաքաղաքներից մեկի կոչմանն արժանանալու համար, Սարգսյանը նշեց․
«Մեծ կարողությունների պակաս ունենք, նախևառաջ պետք է սկսենք ուսուցումից, բարձրացնենք կրթական համակագը և նոր փորձ ձեռք բերենք։ Անհրաժեշտ է հարաբերվել IT կենտրոնների հետ և իրենց փորձը բերել Հայաստան։ Առանց փորձի փոխանակման հնարավոր չէ ունենալ ցանկալի արդյունք»։
Հարցին՝ համայնքային խնդիրները լուծելու նպատակով ստարթափ էկոհամակարգեր ստեղծելու կամ դրանց ստեղծմանն օժանդակելու ի՞նչ նախաձեռնություններով կարող է հանդես գալ Երևանի քաղաքապետարանը, Սարգսյանն ասաց․
«Դա բավականին երկար գործընթաց է, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք թվայնացրել ենք քաղաքացիներին մատուցվող շատ ծառայություններ , որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում ունենալ և մարդկանց կյանքը ավելի մատչելի դարձնել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանում IT աուդիտ է իրականացվում, որպեսզի վեր հանվեն այն խնդիրները, որոնք կան քաղաքապետարանում։ Վերջերս թվայնացրել ենք մեր փաստաթղթաշրջանառությունը, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել։ Այս առումով որոշակի քայլեր են իրականացվել արդեն տրանսպորտի կառավարման ոլորտում, օրինակ ձեռք բերված ավտոբուսները արդեն ունեն թվային հագեցվածություն։ Աստիճանաբար կհասնենք նրան, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունները կթվայնացվեն և մարդկանց կյանքը ավելի լավը կդառնա։ Խոշոր IT ընկերությունների տեղափոխումը Երևան, փոփոխություններ կմտցնի աշխատաշուկայի մի շարք սեկտորների վրա, կունենանք նոր կարողությունների, շփումների և փորձի փոխանակման հնարավորություններ»։
Խոսելով այն մասին, թե տեխնոլոգիական կլաստերի հիմնումը ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կարող է առաջացնել մայրաքաղաքի բնակիչների համար, Սարգսյանը ասաց․
«Խոշոր ռիսկեր, որպես այդպիսին, ես չեմ տեսնում, միայն հնարավորություններ եմ տեսնում։ Տեխնոլոգիական կլաստերի հիմնումը նոր կարողությունների, փորձի փոխանակման լայն հարթակ կստեղծի և որ ամենակարևորն է, այդ հնարավորությունները կմնան և կզարգանան Երևանում։ Ամեն ինչ պետք է անեք նոր արտադրատեսակներ ստեղծելու և արտահանելու ուղղությամբ»։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
12:32 21.06.25
16:26 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03