Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիսների կուսակցությունը (ՄՀՍԿ) բողոքի ակցիա է սկսել Քիշնեւում, խորհրդարանի շենքի առջեւ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Առայժմ հանրահավաքին հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ: Բայց, դատելով կազմակերպիչների հայտարարություններից, գյուղերից ու շրջաններից ժամանում են նոր մասնակիցներ: Ոստիկանությունը շրջապատել է խորհրդարանի շենքը եւ ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացումներին: Բողոքողների գործողություններին նրանք չեն միջամտում: Հավաքվածները պլակատներ են բարձրացրել «Կառավարության հրաժարական», «Ո՛չ գների աճին», «Ազատություն Դոդոնին», «Ո՛չ հեռուստատեսային արդարադատությանը» եւ այլ կարգախոսներով: «Երկրում տեղի է ունենում տնտեսական ճգնաժամ, աճում է աղքատության մակարդակը, մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից, իսկ կառավարող ռեժիմն իրականացնում է քաղաքական բռնաճնշումներ»,-ասել է ՌԻԱ Նովոստիի թղթակցին ասել է Քիշնեւի քաղաքային ժողովի սոցիալիստ պատգամավոր Ալեքսանդր Օդինցովը: Սոցիալիստները հայտարարել են, որ բողոքները կանցկացվեն ամբողջ երկրում: Նախօրյակին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները 72 ժամով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին, որին իշխանությունները կասկածում են պասսիվ կոռուպցիայի, անօրինական հարստանալու, կուսակցությունը հանցավոր կազմակերպության հաշվին ֆինանսավորելու եւ հայրենիքին դավաճանության մեջ: Մայիսի 24-ին ՄՀՍԿ-ի եւ երկրի նախկին առաջնորդի տանն անցկացվել են խուզարկություններ եւ հետաքննչական միջոցառումներ: Սոցիալիստների կուսակցության ղեկավարությունն իր կողմնակիցներին կոչ է արել՝ ակցիայի դուրս գալ ի պաշտպանություն Դոդոնի: Ավելի ուշ ՄՀՍԿ-ն հայտարարել է մայիսի 25-ին զանգվածային բողոքներ անցկացնելու մասին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55