Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։
Խոսելով աշխարհում կրթական ոլորտում առկա դոմինանտ տենդենցներից և տեխնոլոգիական առաջընթացի արդյունքնում կրթական համակարգում նկատվող վերաձևումների մասին, Փախչանյանը ասաց․ «ՏՏ ոլորտում ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք փորձում են լինել այնպիսին, որ մարդը շարունակի սովորել և կրթվել իր համար հարմար և արդյունավետ վիճակում՝ օգտագործելով այդ տեխնոլոգիաները։ Վիրտուալ եռաչափ իրականությունը, միաժամանակ հեռու և մոտ լինելը, միջազգային կրթական համայնքները նոր փոփոխություններ են բերում»,- ասաց։
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում գնալով շատ երիտասարդներ որպես մասնագիտական ուղղություն ընտրում են ՏՏ ուղղությունը, արդյո՞ք կրթական համակարգը կարողանում է սպասարկել ավելացող պահանջարկը, Փախչանյանը ընդգծեց, որ սա խնդիր է, որը առկա է ամբողջ աշխարհում։
«Աշխարհում տեխնոլոգիաների ոլորտում երկու խնդիր կա, չիպերի բացակայությունը, որը մեծ ճգնաժամ է ստեղծել, երկրորդը՝ կրթության բացակայությունն է, դա էլ է մեծ ճգնաժամ ստեղծել։ Այսինքն ունենք երկու գլոբալ ճգնաժամ՝ ռեսուրսների և սարքերի, երկուսն էլ նույն պատճառով են, երկուսն էլ մարդկանց բացակայության հետևանք են, բավարար մարդիկ չկան այս ոլորտում։ Ցավոք սրտի, զարգացած երկրներում տարիների ընթացքում առաջացել է միտում, որ երիտասարդները չեն ձգտում դեպի տեխնոլոգիական ոլորտ։ Այսօրվա ՏՏ ընկերությունների մարդկային ռեսուրսները հիմնականում համալրվում են հիմնականում Ասիայից կամ ոչ այդքան բարեհաջող երկրներից եկած երիտասարդների հաշվին, որոնք, այլընտրանք չունենալով, ընտրում են ՏՏ ոլորտը և ընթանում են այդ ճանապարհով։ Իմ կարծիքով՝ այստեղ մեծ փոփոխության կարիք կա, որպեսզի այս ոլորտը դառնա ավելի ոգևորիչ երիտասարդների համար, որ իրենք դա չտեսնեն որպես մեծ ջանքի միջոցով եկամուտ ապահովելու հնարավորություն, այլ մեծ ձեռքբերումների և հետաքրքիր բացահայտումներ անելու ճանապարհ»,- ասաց Փախչանյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանում գնահատում ՏՏ ոլորտի և կրթական համակարգի համագործակցությունը և ի՞նչ օրինակներ կարող է առանձնացել որպես հաջողված փորձ, Փախչանյանը պատասխանեց․ «Շատ լավ օրինակներ կան։ Տարբեր հիմնադրամներ ծավալել են լայն աշխատանք Հայաստանում, պատմականորեն «Արմաթ» խմբակները ստեղծվում էին դպրոցներում շնորհիվ ՏՏ ոլորտի, վերջերս Krisp-ն է հետաքրքիր նախագիծ նախաձեռնել և ստեղծում է հրթիռաշինության խմբակներ, «Այբ» հիմնադրամը վաղուց շատ սերտորեն աշխատում է տարբեր կազմակերպությոնների հետ, որոնք օգնում, ֆինանսավորում են տարբեր կրթական նախաձեռնություններ։ Այս համագործակցությունը վաղուց կա, բայց պետք է նոր մակարդակի վրա բարձրացնել։ Ժամանակն է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները պետք է ավելի մեծ ջանք գործադրեն, որպեզի անմիջապես ներառվեն կրթության մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ ուղղակի սպասել, որ կրթական համակարգը կձևավորի անհրաժեշտ գիտելիքներով երիտասարդներ, որոնք կմտնեն ՏՏ ոլորտ և կստեղծեն եզակի արդյունք, այդպես չի լինելու։ Առանց գիտության զարգացման ՏՏ ոլորտը չի կարող զարգանալ Հայաստանում, այն ռեսուրսը, որը կար, համարյա սպառված է, պետք է կարողանանք նորը ստեղծել»։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
15:58 21.06.25
13:24 21.06.25
12:32 21.06.25
16:26 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03