Հայաստանում կան մի շարք խոշոր գործարարներ, որոնց բիզնեսների մի մասը գտնվում է ստվերում, և դրա շնորհիվ նրանք տարեկան մոտ կես միլիարդ դոլարով պակաս հարկեր են վճարում։ Դա նրանց ձեռնտու է, քանի որ միջին հաշվով յուրաքանչյուրը շահում է մոտ 25 միլիոն դոլար։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ուսումնասիրության արդյունքներով ՀՀ տնտեսությունում ստվերը կազմում է 30-35 տոկոս, սա իհարկե բավականին մտահոգիչ, եթե չասեմ տնտեսության կայուն աճի կայացման և բյուջի կատարման համար սարսափելի ցուցիչ է:
Օրերս գործադիրի հավանությանն է արժանացել հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ըստ այդմ՝ սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները: Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային և մաքսային մարմինների կարողությունները, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՊԵԿ գործունեության թափանցիկությունը: Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ Կարեն Կարապետյան հետաքրքվել է, թե արդյոք կա բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ:
Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով: Նախատեսված է չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկել փաստաթուղոը, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար:
Առաջնային և ֆունդամենտալ նշանակություն ունի «ստվերը դաշտ բերելու» կոչերն իմիտացիոն բնույթ չկրեն: Այսօր ՀՀ-ում մի տարօրինակ տենդենց է նկատվում. հարկատուները հպարտանում են ոչ թե պետությանը վճարած իրենց հարկերով, այլ հակառակը, որ կարողացել են ինչ-որ ձևով խուսափել դրանցից։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34