«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շրջառվող տեղեկությունների համաձայն` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր անաշխատության վերաբերյալ բժշկական տեղեկանք է ներկայացրել ԱԺ նախագահին` խնդրելով իր բացակայությունները համարել հարգելի:
Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք, որ արդեն որերորդ ԱԺ նիստից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից եւ որեւէ մեկը բժշկից թուղթ չի ներկայացրել խորհրդարան: Հետեւապես, այդ դեպքում` ո՞վ է բացառությունը, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել:
«Հայաստան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն` բժշկական տեղեկանք ներկայացնողը եղել է պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Սակայն ոչ թե նոր է ներկայացրել, այլ դեռեւս մարտ ամսվա վերջին, երբ խորհրդարանական ընդդիմությունը չէր հայտարարել, որ փողոցային պայքար է պատրաստվում սկսել:
Ավելին` փողոցային պայքարը մեկնարկել է ապրիլի 17-ից` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցով, որից հետո էլ ընդդիմադիր պատգամավորները դեռ շարունակում էին մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Իսկ Ա. Մանուկյանի ներկայացրած բժշկական տեղեկանքը եղել է ապրիլի սկզբի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03