Մայիսի 21-ին տեղի ունեցավ UWC Դիլիջանի 7-րդ, 2020/22թ. սերնդի ավարտական միջոցառումը, որին մասնակցեցին շուրջ 300 ուսանող ու անձնակազմի անդամներ, ավելի քան 150 ծնողներ և 30 շրջանավարտ Հայաստանից և աշխարհի այլ երկրներից: Միջոցառմանը ներկա էին UWC Դիլիջանի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաև դպրոցի բազմաթիվ բարեկամներ և հովանավորներ:
Արարողության թեման՝ «Միասին դեպի վեր», խորհրդանշական է. դպրոցն այս տարի ավարտող 100 ուսանողները երկու տարի շարունակ սովորել են համավարակի և աշխարհաքաղաքական իրավիճակի առաջացրած անորոշության պայմաններում, դիմակայել և հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ, ու այժմ հավաքվել են միասին նշելու այս ուղենիշը իրենց հարազատների և ընկերների հետ:
Արարողության ընթացքում բեմից հնչեցին ուսանողների, ծնողների, անձնակազմի և դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի ուղերձները: Ծրագիրը ներառում էր բազմազան մշակույթներ ներկայացնող ելույթներ՝ հայկական շուրջպարից մինչև եթովպական ժողովրդական երգ, դասական երաժշտության և ժամանակակից պարի կատարումներ
Նշենք, որ 2022/24թ. UWC Հայաստանի ազգային կոմիտեն 17 տեղի համար ստացել է 296 դիմում Հայաստանից և Արցախից: Ընտրված ուսանողներից 10-ը սովորելու են UWC Դիլիջանում, իսկ մյուսները հաճախելու են այլ UWC դպրոցներ Ուելսում, Հնդկաստանում, Նորվեգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Հոնգ Կոնգում և Տանզանիայում:
2022թ. ավարտող 100 ուսանողներից 81-ը ընդունվել են համալսարաններ, 3-ը դեռ սպասում են հաստատման, իսկ 16 ուսանող դադար են վերցրել:
Ստորև ներկայացված են երկրները, որտեղ սովորելու են 2022-ի շրջանավարտները:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03