ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՉԺՀ բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գիտության կոմիտեի կայքից, հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:
«Համագործակցության շրջանակներում չինական կողմը հայկական կողմին, ի դեմս ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ: Հայ և չինացի մասնագետները համատեղ կաշխատեն հետևյալ ուղղություններով՝ բարձր լուծաչափով հեռազննման տվյալների մշակում, համատեղ չափորոշում և արտադրանքի ստուգում, ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային պատկերների հիման վրա 1:25,000 և 1:50,000 աշխարհատարածական տեղեկատվական արտադրանքների ստեղծում և թարմացում, աշխարհատարածական տեղեկատվության վերհանում և փոփոխությունների հայտնաբերում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ: Հեռազննման տվյալները և GIS համակարգերը կկիրառվեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների պահպանման, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, էկոլոգիական միջավայրի, աղետների կանխարգելման ու դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հուշագրով նախատեսվում է սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, տեխնիկական նախագծեր և աջակցություն, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների և համագործակցության նախագծերի արդյունքների հրապարակում:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03