«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը թիվ 30 ԸԸՀ-ն կամփոփի Վանաձորի ավագանու ընտրությունները: Իսկ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հաջոր օրը` առաջիկա երկուշաբթի: Հիշեցնենք, երբ հոկտեմբերի 3-ին Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ին) կոչ արեց միավորվել ու Վանաձորի քաղաքապետ ընտրել, հիմնականում քննարկվում էր, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները ինչպես են մերժելու առաջարկը, որ իրենց «խիստ ընդդիմադիր» կեցվածքը չվնասվի: Այնուհետեւ ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, եւ լուծումը տեսանելի չէր: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՎԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը` Արկադի Փելեշյանը, Վանաձորում իր քրեական անցյալով հայտնի Ական, ավետարանական եկեղեցու հովիվին ծեծեց: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՎԿ-ի (ՕԵԿ-ի) նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ թեկնածուի վարքի հիմնավորմամբ է կայացվել այդ դժվար որոշումը, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուն լինելու է ԼՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Քրիստ Մարուքյանը: ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ Մարուքյանին է սատարելու: Հուշագիրը կստորագրվի այսօր: Այսպիսով՝ Վանաձորի ավագանու տեղերը հետեւյալ կերպ են բաշխվել. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, ԼՀԿ՝ 10, ՕԵԿ՝ 5, ԲՀԿ՝ 3: Ստացվում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ունի 15 մանդատ: ԼՀԿ-ն, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ունեն 18 մանդատ: Բոլոր ավագանիները պետք է փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները ընտրված բոլոր ավագանիների նկատմամբ, որպեսզի Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեն: Տեսնենք՝ ինչով կավարտվի գործընթացը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
14:35 08.11.25
13:34 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01