Այս երկու օրը շատ է խոսվում Հայաստանի առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի մասին։ Սարդարապատի ճակատամարտում, հայերի կողմում, կռվել են շատ ռուսներ` զինվորներ, սպաներ, գեներալներ։ Պորուչիկ Ներշովը ղեկավարում էր շտաբի օպերատիվ բաժինը, մյուս աշխատողներից էին շտաբս կապիտան Նիկոլայ Շումովը, փոխպորուչիկներ Միխայիլ Մեդվեդևը և Մելենտի Դվոերնիցկին: 40-ամյա Թերեքի կազակ եսաուլ Պավել Զոլոտարևը 1917 թվականի սկզբին ստանձնեց 6-րդ, այնուհետև՝ հայկական 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարությունը: Սարդարապատի հերոսամարտի օրերին գնդապետ Զոլոտարևը Հայկական հատուկ հեծելազորային գնդի հրամանատարն էր և անմիջական մասնակցություն ունեցավ թուրք ասկյարներին հասցրած ամենասարսափելի հեծելազորային հարվածին, որը, ըստ էության, որոշեց ճակատամարտի ելքը: Գեներալ-լեյտենանտ Եվգենի Վիշինսկին թողեց Էրզրումում Ռուսաստանի առաքելության քարտուղարի պաշտոնը, որպեսզի ստանձնի Էրիվանի 13-րդ գրենադերական գնդի հրամանատարությունը: 1918թ. մայիսին հենց նա է եղել Հայկական կորպուսի շտաբի ղեկավարը: Վիշինսկին մահացավ 1918թ. սեպտեմբերի վերջին Դիլիջանում, և զինվորական պատիվներով հուղարկավորվեց Սուրբ Գևորգ Զորավար ռուսական ուղղափառ եկեղեցում: http://dalma.news/am/payqar-hayastani-ankakhutyan-hamar-rus-spaneri-masnakcutyune-sardarapati-chakatamartin/ Կան շատ այլ ռուս սպաներ, որոնց անունները լայնորեն հայտնի չեն։ Այս ծանր ժամանակներում, երբ մեր ռուս եղբայրները պաշտպանում են Արցախը հայաթափումից և ՀՀ սահմանները, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի լեզուն անգամ չպտտվեց հիշել Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում էական դերակատարում ունեցած ռուս սպաների մասին, որոնք Ռուսաստանի համար այդ ծանր ժամանակներում չհեռացան Հայաստանից և հավատարիմ մնացին իրենց երդմանը։ Մեր ռուս եղբայրներին հիշելը նույնիսկ քաղաքականություն չի, այլ տարրական մարդկային վերաբերմունք, սակայն նրանց չհիշելը շատ բան կարող է ասել քաղաքականության մասին։ Ցավալի է, շատ ցավակի։
Հայկ Այվազյան
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44