«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ նոր նախարար է նշանակվել, փորձում է ցույց տալ, որ ինքն է իր «գլխի տերն» ու «ասողը», այսինքն, լինելով ԱԻՆ ամենամեծ ստորաբաժանման ղեկավարը՝ կարող է իրեն թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանը փորձում է արտակարգ իրավիճակների նախարարությունում յուրատեսակ ինքնիշխանություն հաստատել:
Սակայն, մեր տեղեկություններով, նախարարությունում վստահ են, որ նախարար Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի նման «երկիշխանություն», կկասեցնի նախարարության մեջ նախարարություն «ձևավորելու» փորձերն ու վերջ կդնի Գասպարյանի ներքին «խաղերին», հատկապես, որ Փամբուխչյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի հնագույն զինակիցներից ու ամենահավատարիմ թիմակիցներից մեկը:
Հավելենք, որ Գասպարյանը համակարգ է եկել ոստիկանությունից և 2021թ. մարտի 2-ին միանգամից նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն: Ի դեպ, մինչ այդ նշանակումը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից ազատվելու հետո 2020 թ. նոյեմբերի 9-ից 2021 թ. մարտի 2-ը եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44