ARM | RUS |

Բերման ենթարկելիս կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ. ՄԻՊ-ի դիտարկումները՝ երեկվա միջադեպի մասին

31.05.22 | 13:15

Մայիսի 30-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։ Իրականացված արագ արձագանքման և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալը. 1. Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։ Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում, նախորդիվ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, ովքեր արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։ Ոստիկանության բաժիններում քաղաքացիների կողմից համատարած կերպով բարձրացվել է ոստիկանության ծառայողների կողմից գլխին տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։ Մարդու իրավունքների Պաշտպանը կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը։ Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո։ Ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ 2. Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։ Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունք է և ժողովրդավարական գործընթաց, որի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական խաղի կանոններին։ 3. Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։ Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը հատկապես այն հաշվառմամբ, որ վերջիններիս չեն կարող ձերբակալել կամ ազատությունից զրկել (բացառության հանցագործության կատարման պահին կամ անմիջապես հետո), իսկ այս դեպքում, պատգամավորների նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը նույնիսկ չի կարող հիմնավորվել վերջիններիս բերման ենթարկելու անհրաժեշտ նվազագույն ուժ կիրառելու պատճառաբանությամբ։ Ուստի, Ոստիկանության ծառայողներից պահանջվում է բացառել նման դեպքերը և գործել բացառապես օրենքի սահմաններում։ Ավելին, նախորդիվ օրերի Պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ հավաքի մասնակից պատգամավորների հետ ոստիկանության համագործակցությունը հիմնականում ապահովում է հավաքի խաղաղ ընթացքը։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում նաև հավաքը ղեկավարող պատգամավորին շարունակել ոստիկանության հետ համագործակցության նախորդ օրերի պրակտիկան։ 4. Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։ Այս մասով Պաշտպանը նախ արձանագրում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցներ կիրառելու ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։ Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր։ Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ի թիվս այլնի ապահովելու անձի հետագա գործողությունների վերահսկելիությունը, կանխելու փախուստի հնարավոր փորձը առերևույթ իրավախախտում կատարած անձանց կողմից։ 5. Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մինչև 2 ժամ անց անձանց չեն ներկայացվել իրենց արգելանքի վերցնելու պատճառը, իրավական հիմքը, մի շարք դեպքերում անձինք զրկված են եղել նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ զանգի իրավունքից, իրենց բերման ենթարկելու հիմքից տեղեկանալու իրավունքից և այլն։ Պաշտպանն արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին՝ իրեն արգելանքի վերցնելու պատճառը, ներկայացնեն նրան նվազագույն իրավունքների մասին և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։ Այս հարցում ցանկացած այլ մոտեցում անընդունելի և անթույլատրելի է։ 6. ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից պահպանվող շենքերից մեկում /ենթադրաբար Կառավարական տուն 3-ի նախամուտքի հատվածում հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ քաղաքացիներին հատակին պառկեցնելու դեպք։ 7. Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում անձանց հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել խաղաղ ձևով, ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից։ 8. Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44