«Հայաստանն ասում է, որ այնտեղ կա բնակչություն՝ Արցախի բնակչություն, իրենք ունեն իրավունքներ և դրանից պետք է բխեցնել կարգավիճակը: Հիմա սանդղա՞կ դնենք, ինչպես ընդդիմությունը սանդղակ դրեց և մնաց այդ սանդղակի վրա»,-հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունները նախկինի նման չեն հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նա հռետորական հարց հնչեցրեց, թե 1998 թվականից ի վեր որևիցե մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին:
«1998 թվականից հետո Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում, լինի Մադրիդյան սկզբունքները, Մեղրին Արցախով փոխարինելու սկզբունքները և այլն»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը: Պատասխանելով հարցին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի հայտարարում, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում՝ ԱԺ նախագահն ասաց.
«Չեմ ասում, քանի որ այն նշանակում է բանակցություններից առաջ ինչ-որ գիծ դնել՝ ասելով, որ սրանից այն կողմ չենք անցնում: Որևէ բան ասելով՝ կարող եմ կանխորոշել և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները: Հիմա ինչ-որ մի լավ լոզունգ կամ վերնագիր տալու համար հայտարարություններ անեմ և հետագայում այն ազդի բանակցային գործընթացի վրա՞»: Լրագրողը հիշեցրեց, որ մինչև 2018թ.-ն Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության, ֆեյսբուքի իր էջում Աղդամում նուռ ուտելով լուսանկար էր հրապարակել և գրառում արել, որ այն իրենց հայրենիքն է և հարցրեց, թե այսօ՞ր էլ ԱԺ նախագահն այդ կարծիքին է:
«Կարսն էլ ինչ-որ մի չափով իմ հայրենիքն է, քանի որ իմ տատերը, պապերը Կարսից են»,-հայտնեց Սիմոնյանը և խնդրեց ժամանակին իր ֆեյսբուքյան գրառումը չկապել ներկայիս իրողության հետ: Լրագրողը շարունակեց՝ հարցնելով, որ եթե Աղդամն Ալեն Սիմոնյանի հայրենիքն է, ինչո՞ւ չի գնում այնտեղ ապրելու: «Սա արդեն հարցազրույց չէ, այլ լկտիություն է, դուք լկտի եք ձեզ պահում, ես ձեր հարցերին չեմ պատասխանելու»,-արձագանքեց ԱԺ նախագահը:
Աղբյուր` Panorama.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01