ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: ԳԱԱ-ից հայտնում են, որ փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը: Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում:
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55