Սիրելի՛ երևանցիներ,
շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք հպարտությամբ ենք փաստում, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր «Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է որպես մշտապես երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի:
Եվ դա շնորհիվ մեր համաքաղաքացիների, այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն եղածը պահպանելու, այլև Երևանն ավելի գեղեցիկ ու լավը դարձնելու և այն արժանապատվորեն սերունդներին փոխանցելու ցանկությամբ:
Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով դեռ ոչ վաղ անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերն արդեն հարազատորեն դարձել են ավանդական, սպասված ու կենցաղի անբաժանելի մաս:
«Էրեբունի-Երևանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգևոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու և դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արևի քաղաք Երևանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար:
Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք Երևան:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44