Թուրքիայի ցանկացած նոր հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը և կսրի իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստացած լինել Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի վերաբերյալ քննարկումներով, մասնավորապես՝ խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությամբ», -ասել է նա և հավել. «Մենք շարունակում ենք աջակցել հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը, դատապարտում ենք ցանկացած սրացում, որը կարող է սպառնալ իրավիճակներին: Բոլոր կողմերի համար շատ կարևոր է պահպանել հրադադարի գոտիները»:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Հակառակն անելու ցանկացած փորձ անարդյունավետ կլինի և կընդլայնի հակամարտությունը, ցանկացած նոր հարձակում կխաթարի տարածաշրջանի կայունությունը:
Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»։
Դրանց հետևանքով Հալեպի հյուսիսում գտնվող Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, գրավվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին, որի նպատական է 30 կիլոմետրով ընդլայնել անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում, նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44