Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և նշեց, որ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը աշխատավայրում չէ և առանձին ծնողներին կասի, թե որն է պատճառը։ «Լրատվամիջոցների ներկայությամբ շատ մանրամասներ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա։ Ռաֆայել Վարդանյանը ծնողներին վստահեցրեց, որ առաջիկայում հանդիպում կլինի, իսկ թե որ օրը, դրա մասին նախապես կտեղեկացնեն ծնողներին։ Նա նաև ասաց՝ իրենք տեղյակ չէին, որ ծնողներն այսօր ցանկանում էին հանդիպել ՔԿ նախագահի հետ․ «Դրա մասին իմացել ենք այն ժամանակ, երբ դուք եկաք այստեղ»։ Ծնողներից մեկի այն դիտարկմանը, թե միգուցե Արգիշտի Քյարամյանը նախապես իմացել է դրա համար չի եկել, Ռաֆայել Վարդանյանը նշեց, թե Քյարամյանը երբեք չի մերժել որևէ հանդիպում, պարբերաբար բոլոր ծնողներին ընդունել է։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։ Զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։ Նրանք քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգել։
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
12:32 21.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
16:26 20.06.25
16:04 20.06.25
15:13 21.06.25
15:48 20.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03