Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ցույց է տվել «Կապույտ հայրենիքի» քարտեզը` Թուրքիայի հավակնություններով Միջերկրական ծովի մեծ հատվածներին նկատմամբ, որպեսզի ներկայացնի երկրի տեսակետն Անկարայի էքսպանսիոնիստական միտումների վերաբերյալ, գրում է Katimerini-ն։ Միցոտակիսը եւ Շոլցը հանդիպել են Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության սրման ֆոնին, երբ Անկարան սպառնում է վիճարկել Հունաստանի ինքնիշխանությունն արեւելյան Էգեյան ծովի կղզիներում: Ըստ աղբյուրների՝ Միցոտակիսը Շոլցին մանրամասն տեղեկացրել է այդ բոլոր իրադարձությունների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտման մասին։ Միցոտակիսն ասել է, որ ինքը Բեռլինին հստակ հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ Գերմանիան չպետք է հավասար հեռավորության դիրքորոշում որդեգրի։ Կանցլերը, ըստ Միցոտակիսի, «հասկացել է խնդրի մասշտաբները»։ «Կապույտ հայրենիքի քարտեզը լավագույն ապացույցն է առ այն, որ Թուրքիան սպառնում է մեզ»,- հավելել է նա։ Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույն-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կտրուկ հայտարարություն է տարածել։ «Հունաստանի վարչապետը օրինական մտահոգություն է հայտնել եւ դատապարտել է որոշ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը նրա շատ կղզիների նկատմամբ: Ուզում եմ հայտնել բոլոր եվրոպացիների, հատկապես Ֆրանսիայի աջակցությունը։ Այսօր ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել որեւէ անդամ պետության ինքնիշխանությունը»,- ասել է նա: «Այդ հայտարարությունները պետք է հնարավորինս շուտ դատապարտվեն, եւ դա հենց այն է, ինչ ես անում եմ այստեղ՝ ձեր առջեւ», - ասել է Մակրոնը։ Միցոտակիսը լրագրողներին ասել է, որ իր գործընկերներին տեղեկացրել է «թուրքական սադրանքների սրման մասին»։ «Ես խնդրեցի, որ եթե Թուրքիան շարունակի այս մարտավարությունը, ապա հարցը պետք է քննարկվի հունիսին կայանալիք հաջորդ հանդիպմանը եւ եզրակացություններում հստակ ձեւակերպում պետք է լինի»,- ընդգծել է վարչապետը։
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03