Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է չորս MQ-1C Gray Eagle դրեն վաճառել Ուկրաինային, որոնք կարող են զինված լինել Hellfire հրթիռներով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Աղբյուրները հայտնել են, որ General Atomics դրոնի վաճառքը դեռ կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից` հավելելով, որ կա նաեւ քաղաքականությունը վերջին րոպեին փոփոխելու վտանգ, եւ պլանը, որը շաբաթներ շարունակ վերանայվում է Պենտագոնում, կարող է հունից խաթարվել:
Ուկրաինան մի քանի տեսակի ավելի կարճ հեռահարության անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Դրանց թվում են AeroVironment (AVAV.O) RQ-20 Puma AE-ն եւ թուրքական Bayraktar-TB2-ը:
Բայց MQ-1C Gray Eagle-ն իրենից տեխնոլոգիական թռիչք է ներկայացնում, քանի որ կարող է թռնել մինչեւ 30 ժամ կամ ավել՝ կախված իր առաքելությունից եւ հսկայական քանակությամբ տվյալներ հավաքել հետախուզական նպատակներով: MQ-1C Gray Eagle-ը, որն ավելի հայտնի է որպես Predator անօդաչու թռչող սարքի բանակային տարբերակ, կարող է նաեւ մինչեւ ութ հզոր Hellfire հրթիռ կրել:
Վաճառքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն առաջին անգամ Ռուսաստանի դեմ բազմակի օգտագործման առաջադեմ ամերիկյան համակարգ է մտցնում մարտի դաշտ, որն ունակ է բազմաթիվ խորը հարվածներ հասցնել:
Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Կոնգրեսին ծանուցել առաջիկա օրերին Ուկրաինային հնարավոր վաճառքի մասին, որից հետո հրապարակային հայտարարություն է սպասվում, ասել է ամերիկացի պաշտոնյան։
Վերջերս ընդունված 40 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնությունից գումար է հատկացվել ինչպես հնարավոր վաճառքի, այնպես էլ դրոնների համար անհրաժեշտ ուսուցումը ֆինանսավորելու համար:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42