ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի ԲՏՃՄ առարկաների կրթության որակի բարձրացումը, որի շրջանակում ներկայում Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են վերանայված առարկայական չափորոշիչները: Փոխնախարարը կարևորել է, որ բոլոր դպրոցներն ապահովված լինեն նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և գույքով, որը թույլ կտա այդ առարկաների ուսուցումը դարձնել իրապես փորձարարական:
«Տավուշի մարզի դպրոցներին լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերով տրամադրման գործընթացի ամբողջական ապահովման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գումարը կազմում է 1,4 մլն եվրո: Նշված գումարն ավելանում է «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագրի դրամաշնորհային 2,6 մլն սկզբնական գումարին՝ ծրագրի ընդհանուր գումարը դառնալով 4,1 մլն եվրո»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ գումարն ամբողջությամբ ծածկում է Տավուշի բոլոր դպրոցների համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքները՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և ՏՀՏ առարկաների համար:
Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ներկայում բոլոր աշխատանքներն ընթանում են մյուս մարզերում ևս՝ դրանք ապահովելու համար: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հանրապետության բոլոր ավագ դպրոցներում գործում են շուրջ 330 լաբորատորիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են: Նա նաև փաստել է, որ լաբորատորիաները պահանջում են պահպանման ծախսեր, որը պլանավորվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակվել է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը կփորձարկվի, և մաթեմատիկայի ուղղությամբ ևս ակնկալվում է ունենալ էական արդյունքներ, այդ թվում նաև՝ նախագծային աշխատանքի միջոցով ու փոխկապակցման մեթոդով դպրոցներում գործող ինժեներական լոբորատորիաների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշչում խնդիր է դրված՝ բնագիտական առարկաների ուսուցումը դարձնել փորձարարական:
«Այս խնդիրն առկա է մեր ողջ կրթական համակարգում. երեխաները պետք է առնչվեն նյութի և թեմայի հետ ու լաբորատոր պայմաններում ուսումնառություն և փորձեր իրականացնելու հնարավորություն ունենան: Վերջերս իմ այցելած մի քանի դպրոցներում գործող լաբորատորիաներն իսկապես տպավորիչ էին և բոլորովին նոր կրթական միջավայր էին ձևավորել, սակայն կարևոր է նաև լաբորատոր նյութերի և դրանց շարունակականության ապահովման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վերահաստատելով, որ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կստեղծվեն ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը:
Հավելենք, որ դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի նախագիծը ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում, քանի որ «ԵՄ-ն հանուն նորարարության. ԳՏՃՄ ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը հանդիսանում է 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ծրագրի մաս (երկրորդ բաղադրիչի ենթաբաղադրիչ), ուստի նշված ավելացումը հանդիսանում է վերաբաշխում ընդհանուր ծրագրի շրջանակում։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01