Թվով 47 ծառայողական քննություններ են սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, հարուցվել են 10 քրեական գործեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում էի պահանջել հետևյալ հարցերի վերաբերյալ․
1․ Խաղաղ բողոքի ակցիաների և հանրահավաքների սկսման օրվանից մինչև այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ։
2․ Ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել։
3․ Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են։
4․ Քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, և դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարցուցվել։
Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, և խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը և ինձ տրամադրել տեղեկատվություն։
Եվ ահա ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։
Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են թվով 10 քրեական գործեր։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։
Հետևողական եմ լինելու»:
10:34
10:03
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17