Մահացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։ Զավեն Հարությունյանի հոգեհանգստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00-ին: Զավեն Հրանտի Հարությունյանը ծնվել է 1952 թ․ սեպտեմբերի 29-ին Երևանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում, 1981-1986 թվականներին Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1974-1976 թվականներին աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը։ 1974-1981 թվականներին Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ֆրանսերեն է դասավանդել 1-2-րդ կուրսերում, 1986-1993 թվականներին` նույն համալսարանի 3-4-րդ կուրսերի ֆրանսերեն լեզվի դասախոս։ 1993-2002 թվականներին Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ։ Բազմաթիվ հոդվածների, հրապարակումների հեղինակ է։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01