Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Այս առնչությամբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մարզային հերթական այցելություններիս ժամանակ ս․թ․ հունվար ամսին եղել եմ Գեղարքունիքի Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերում։ Բնակիչները տեղում հրատապ խնդիր էին բարձրացրել առ այն, որ Գեղամասար և Սոթք համայնքներին սպասարկող «Տերտերի ձոր» կոչվող հատվածով անցնող՝ 2002թ․ կառուցված ջրատարը, Նորաբակ համայնքի ջրային ակունքի տարածքը, Գեղամաբակ և Ջաղացաձոր համայնքների ջրային ակունքը թշնամու ներխուժման հետևանքով գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բնակիչները խմելու ջրից թունավորման մտավախություններ ունեին, ինչի համար ջուրը բերում էին հարակից համայնքներից, որն էլ բազում անհարմարությունների պատճառ էր դարձել։
Այսպիսով, նախորդ տարվա մայիսի 13-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում մարդիկ զրկված են կենսական իրավունքներից, ուստի խնդրի լուծման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտություն կար։
Պաշտոնական գրություններիս ի պատասխան քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր, որ վերջին անգամ ս.թ. հունվար ամսին և փետրվար ամսվա 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել, Ջրային կոմիտեն էլ նշում էր, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում և առաջարկում էր դիմել լիազոր պետական մարմնին, աշխատեցի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:
Եւ ահա տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ի պատասխան իմ գրության, հայտնում է, որ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ, Ջաղացաձոր համայնքների ջրամատակարարման համակարգերի զննում, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Կարգադրագրով կասեցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր բնակավայրի մի մասի և ամբողջ Գեղամաբակ բնակավայրի ջրամատակարարումն ապահովող և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը։
Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ և Ջաղացաձոր բնակավայրերի խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքների՝ Սոթք բնակավայրի «Զավենի Ձոր» աղբյուրի ջրի ծորակից, Նորաբակ բնակավայրի գյուղամիջյան սկզբնամասի խմելու ջրի ծորակից, Ջաղացաձորի գյուղամիջյան առաջին աղբյուրի ծորակից վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել Նորմերի պահանջներին:
Իմ կողմից բարձրացված խնդրի լուծումը մոտ 5 ամիս է, դեռ չկա: Տեղեկացա, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հետեւողական կլինեմ, որպեսզի ՀՀ սահմանամերձ շրջանի բնակիչների կենսական խախտված իրավունքները վերականգնվեն եւ մարդկանց առողջությունը չվտանգվի՝ միայն ծորակից ջուր խմելու պատճառով:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03