Երևանի Մաշտոցի պողոտայում նախկին «Փակ շուկա»-ի դիմաց գտնվող գետնանցումը բարեկարգելու նպատակով քաղաքապետարանը երկու շաբաթվա ընթացքում մրցույթ կհայտարարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ որոշ գետնանցումների վատ վիճակի վերաբերյալ հարցին՝ Սարգսյանն ասաց, որ շատ դեպքերում համայնքն իր ունեցած սեփականությունը չի կարողանում արդյունավետ կառավարել, վերահսկողությունն այնքան էլ ուժեղ չէ: «Դրա համար մոտեցումն այն է, որ կարող ենք տրամադրել մասնավորին, որ մասնավորն այդ աշխատանքներն իրականացնի և պահպանի պատշաճ մաքրությունը»,-ասաց քաղաքապետը՝ բերելով Մաշտոցի պողոտայի Անցում համար 1-ի օրինակը, որը մինչև մասնավոր տալը շատ վատ վիճակում էր գտնվում:
Անդրադառնալով նախկին «Փակ շուկա»-ի դիմաց գտնվող գետնանցմանը՝ Սարգսյանն ասաց, որ այն մասնավորին տալու հետ կապված ինքն ընդդիմացել է: «Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դա համայնքի կողմից բարեկարգվի: Այս պահի դրությամբ նախագիծը կա: Երկու շաբաթվա ընթացքում մրցույթը կհայտարարենք»,-ասաց քաղաքապետը:
Նա նկատեց՝ գետնանցումը բավականին նեղ է, եթե մասնավորի տան, կրպակներ են դրվելու, ինչի արդյունքում դժվարանալու է քաղաքացիների շարժը:
Ինչ վերաբերում է Գրիգոր Լուսավորչի փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութի» հարակից տարածք) գետնանցմանը, ապա քաղաքապետը հայտնեց՝ քննարկում են, որ մրցույթ հայտարարեն և դա տան մասնավորի:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01