Փետրվարյան իրադարձություններից հետո, երբեք չեն դադարել այն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն, սակայն արդեն մի քանի օր է այդ ամենը առավել մեծ թափ է հավաքել: Քաղաքական գործիչներից մինչև արվեստագետներ, լրագրողներից մինչև վերլուծաբաններ, Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի հետ կապված իրենց տարբերակներ են ներկայացնում հանրությանը, լրատվական ողջ դաշտը ողողելով ապատեղեկատվություններով և անտրամաբանական վերլուծություններով: Վերոնշյալները ոչ միայն Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն են վերդարձել, այլև արդեն իսկ գծել են նրա հետագա գործունեությունը նշմարող՝ ճանապարհային քարտեզը:
Իհարկե հասկանալի է, որ հայտնի իրադարձություններից հետո, հայաստանյան ներքաղաքական դաշտը վակումային իրավիճակում է հայտնվել և բնական է, որ մանր-մունր նորելուկ կուսակցությունները պետք է փորձեին ինքնահաստատվել և ինչ-որ կերպով փորձել ստեղծված իրավիճակից իրենց պատառիկը քաղել, բայց ընդհամենը մեկ ՏԻՄ ընտրությունը լակմուսի դեր կատարեցին և լիարժեք կերպով բացահայտեցին, որ ներկայիս թերևս բոլոր կուսակցություններից և ոչ մեկ չկարողացավ արդարացնել իրենց իսկ կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերներով տրված խոստումները, ինչը վկայեց այն մասին, որ սա հերթական շոուներից մեկն էր: Ոմանք ինքնախոստովանականով հանդես եկան, իսկ ոմանք էլ անգամ այս ամենից հետո միևնույնն է փորձում են համոզել, որ դեռ ներուժ ունեն, որ դեռ մարտունակ են: Որոշներն էլ կարելի է կարծել, որ նոր միայն արժեվորեցին Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտում ծանրակշիռ դերն ու նրա կողմից կատարված հսկայական ներդրումները:
Իսկ այն մարդիկ, ովքեր այս թատերական ներկայացմանը հանդիսատեսի աթոռին նստած են հետևում, անկասկած ծիծաղելու շատ առիթներ են ունեցել և ունեն:
Սակայն մինչ այս պահը Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է մեկ հայտարարություն, որը օրերս մամուլի խոսնակը ևս հիշատակեց, քանի դեռ չկա անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից արված մեկ այլ հայտարարություն, այս ամենը կարելի է դասել գիտաֆանտաստիկայի ժանրին, որտեղ մարդիկ ամեն անգամ փորձում են ինչ-որ նոր, իրենց երևակայության արդյունքում ծնված սցենարները հանրությանը մատուցել որպես եղելություն:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34