Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:
«Տիկին քաղաքապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, և համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքի համար, ինչը ևս անչափ կարևոր է մեզ համար: Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն կտա մեզ էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ըստ այդմ, տիկին քաղաքապետ, կառաջարկեմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի և հստակ կներկայացնի այն ուղղությունները, որոնցում մենք ունենք համագործակցության լայն հեռանկարներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա ընդգծել, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ տա:
«Պարոն քաղաքապետ, ինձ համար իսկապես հաճելի է գտնվել մի քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը, ինչի խոսուն ապացույցն է նաև ընդլայնված պատվիրակության կազմով մեր այստեղ գտնվելը: Երկու մայրաքաղաքների հաջողված համագործակցությունը նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամության արդյունքն է, որն ամուր թելերով է կապված: Փարիզի զարգացման գործում պետք է առանձնակի կարևորեմ հայ համայնքի դերակատարումը, որն, անշուշտ, մեծ է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Պարոն քաղաքապետ, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հրավերի համար, շնորհակալ եմ նաև Ձեր այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն: Վստահ եմ, որ առաջիկայում մենք կգրանցենք իսկապես շոշափելի արդյունքներ»,- նշել է Անն Իդալգոն և հույս է հայտնել, որ ապագայում առիթ կունենա փոխադարձ այցով Փարիզում հյուրընկալելու Երևանի քաղաքապետին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33