Վաշինգտոնը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների կողմից ութ հրթիռների արձակման նպատակը ճգնաժամային իրավիճակների համատեղ արձագանքմանը պատրաստ լինելու ցուցադրումն էր։ Այսպիսի հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ ԶՈւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ «ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ հրթիռների արձակմամբ, որպեսզի ցուցադրվեն ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքման հնարավորությունները»,- նշվել է փաստաթղթում։
«Զորավարժությունների ընթացքում օգտագործվել է ԱՄՆ-ի բանակի մեկ եւ Հարավային Կորեայի Հանրապետության յոթ հրթիռ։ Հրթիռների արձակումն իրականացվել է Հարավային Կորեայի հյուսիսարեւելյան մասից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ համապատասխան ծանուցումներ են արվել՝ ծովում եւ օդային տարածքում անվտանգության նպատակներով»,- նշել են հրամանատարության ներկայացուցիչները։ Հայտարարությունում ընդգծվել է, որ Վաշինգտոնը եւ Սեուլը «նախկինի պես հավատարիմ են մնում խաղաղության պահպանմանը Կորեական թերակղզում եւ ողջ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», իսկ «ԱՄՆ-ի հավատարմությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անխախտ»։ Ավելի վաղ Yonhap գործակալությունը, հղում կատարելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան իրականացրել են թեստային հրթիռային արձակումներ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Հարավկորեացի զինվորականների տեղեկատվությամբ՝ կիրակի Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել էր փոքր հեռահարության ութ բալիստիկ հրթիռ։
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44