Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի պետ Հասմիկ Հասմիկյանը: Հանդիպմանը նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հյուրընկալվող կողմին հանգամանորեն ներկայացրել են Հայաստանում մշակույթի ոլորտում առկա գործընթացները՝ ընդգծելով առանձին ուղղություններում մասնագիտական կրթությանը միտված ծրագրերի իրականացման կարևորությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակույթի ոլորտում փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտում համատեղ նոր ծրագրերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են կինոարտադրության ոլորտին, ժամանակակից արվեստի մյուս ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հնարավոր հեռանկարներին: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ շեշտադրվել է կինոկրթության, մշակութային արժեքների վերականգնող մասնագետների, գրադարանային գործի ոլորտում մասնագիտական կրթությանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացումը: Խոսելով միջազգային համագործակցության ծրագրերի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը Մոլդովայի մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին տեղեկացրել է, որ Հայաստանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018 թվականին, ինչը հայաստանյան մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել եվրոպական հարթակներում: Նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակում ևս համագործակցել՝ հանդես գալով համատեղ ծրագրերով: Հայ-մոլդովական մշակութային համագործակցության նոր ուղիների զարգացման և նախանշված ծրագրերի իրականացման նպատակով կողմերն անդրադարձել են նաև երկու նախարարությունների միջև 2022-2025 թթ. համար մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրման հեռանկարին:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01