Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։ Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում: 17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը): Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը: Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը: Նշենք, որ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հետազոտությանը, գրել է. «Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. անձամբ իմ ու հետազոտության ժամանակաշրջանում ինձ հետ աշխատած մեր ողջ թիմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նման բարձր վստահության համար: Այս անփոխարինելի պատվաբեր և պարտավորեցնող բարձր վստահությունն այն բանի արդյունք է, որ աշխատանքում եղել ենք մշտապես ազնիվ, սրտացավ, օբյեկտիվ ու իրապես անկախ: Առաջնահերթ է եղել մեկ բան՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը»։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01