Մուսուլմանական միասնության շարժման դատապարտված առաջնորդ Թալեհ Բագիրզադեի հացադուլին միացել են մի շարք այլ հավատացյալներ։ Նրանք բողոքում են ոստիկանական հաստատությունում ուժայինների կողմից խոշտանգումների եւ աստվածանարգության դեմ։ Այս մասին հայտնում է Turan-ը։ «Փոլադ Ասլանովի կնոջ փոխացմամբ՝ նրա ամուսինը հայտնել է, որ հունիսի 6-ից հացադուլ է սկսել եւ այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է թիվ 1 գաղութի ղեկավարությանը։ Նույն հիմնարկում Շարժման մեկ այլ անդամ՝ Ջաբբար Ջաբբարովը, եւս հացադուլ է հայտարարել: Գոբուստանի բանտում հացադուլ է սկսել Շարժման մեկ այլ ակտիվիստ Աբբաս Հուսեյնովը, հայտնել են նրա հարազատները։ Ինքը՝ Բագիրզադեն, արդեն հինգերորդ օրն է, ինչ հացադուլ է անում։
«Երեկ ես եւ Թալեն խոսեցինք հեռախոսով. հինգերորդ օրն է հացադուլի մեջ է։ Միայն ջուր է խմում, ասում է, որ իրեն դեռ լավ է զգում, բայց ձայնի մեջ լարվածություն կար: Գաղութի տնօրինությունը համառորեն պահանջում է դադարեցնել ակցիան, սակայն Թալեն հրաժարվում է: Չնայած հացադուլին՝ նա չի մեկուսացվել, շարունակում է մնալ սովորական խցում»,- պատմել է կինը։ Քրեակատարողական ծառայությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: «Մուսուլմանական միասնություն» շարժման (ՄՄՇ) առաջնորդ Թալե Բագիրզադեն, ով երկարաժամկետ ազատազրկում է կրում, հունիսի 3-ից հացադուլ է հայտարարել։ Նա բողոքում է ոստիկանության կողմից հավատացյալների խոշտանգումների եւ իրավապահների կողմից Ալլահի հասցեին վիրավորանքների դեմ։ Ուժայինների կողմից խոշտանգումների եւ Ալլահին վիրավորելու մասին մայիսի 23-ին մամուլի ասուլիսին հայտարարել էին երկու կրոնական ակտիվիստ, որոնք մայիսի 20-ին ձերբակալվել էին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի մոտ:
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44