Հայաստանի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային այսօր՝ հունիսի 7-ին, հանձնել է իր հավատարմագրերը: Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը։ «Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ մոտ ապագայում հայ-ալբանական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի, կդրվեն երկկողմ իրավապայմանագրային դաշտի հիմքերը: Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա ներուժի կիրառումը։ Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ալբանիայի մայրաքաղաքում «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարությունն ունի` ինչպես երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, այնպես էլ երկու երկրների երիտասարդության, ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափում առկա փոխադարձ աջակցությունը։ Նախագահ Իլիր Մետան հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Ալբանիայում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ալբանիայի նախագահը նաև կարևորել է Ալբանիայի հայ համայնքի դերը` երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01