«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․
«Երբ առողջապահության նախարար աշխատող իրավաբան տիկինը ո՛չ իրավաբանությունից է բան հասկանում, ո՛չ բժշկությունից։ Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, թե ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունն իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Նա նաև իր զարմանքն է հայտնել ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի առումով: Այս խոսքերը հերթական անգամ վկայում են, որ տիկինն իր տեղում չէ: Ավանեսյանը ժողովրդավարական է համարում այն, որ ոստիկանը ոտքով հարվածում է գետնին տապալված ցուցարարին, կամ էլ՝ զարմանում է ոստիկանի ամուր նյարդերի վրա, երբ ձեռքերը ոլորած ցուցարարին ոստիկանական հագուստի մեջ գտնվող երկոտանին մի հատ էլ հետևից հարվածում է գլխին: Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին, բայց դա չի անում, քանզի ամուր նյարդեր ու համբերություն ունի: Եթե Ավանեսյանն ուզում է զարմանալ, ապա պետք է զարմանար 2018-ին ու ինքն իրեն հարց տար, թե այդ ինչքա՞ն ամուր նյարդեր ունեին ոստիկանները, երբ ոչինչ չարեցին այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները գրոհեցին Ռադիոտան շենքը, որը հատուկ պահպանվող տարածք է և ոստիկանն օրենքով կարող էր նաև այդ դեպքում զենք օգտագործել: Ավանեսյանին չի՞ զարմացրել այն, որ Նիկոլն ապօրինություններ էր անում, բայց ոստիկանությունն անգործություն էր դրսևորում «հեղափոխության» օրերին: Ավանեսյանը պետք է առնվազն զարմանար, երբ 2008-ի մարտի 1-ին Նիկոլը բախումներ հրահրեց, մարդկանց ուղարկեց կրակի բերան, 10 զոհի պատճառ դարձավ ու ծլկեց: Զարմացած պետք է լիներ Ավանեսյանը նաև այն դեպքում, երբ դատաիրավական համակարգն այդքան մեղմ գտնվեց Նիկոլի հանդեպ, ու հիմա նրա հրահանգով ապօրինաբար կալանավորում է անմեղ մարդկանց: Իրականում զարմանալու ու զայրանալու առիթներ մե՛նք ունենք: Առանձին ոստիկաններ ակնհայտ ապօրինության են դիմում, կան բազմաթիվ ապացույցներ, բայց դատախազությունը զրո ռեակցիա է ցույց տալիս: Զայրանալու առիթ է նաև այն, որ Նիկոլն ակնհայտ ադրբեջանամետ քարոզ ու քայլեր է անում, բայց մեր երկրի համապատասխան մարմինները գործի չեն անցնում: Բայց ոչինչ, սա էլ կանցնի: Տիկին նախարարուհին էլ կվտարվի իր աթոռից՝ իր շեֆի հետ միասին, քանզի զարմանալի է նման մարդկանց գտնվելը պետական կառավարման համակարգում»:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
10:03 22.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03