Երևանյան տեսարժան վայրերը «Երևան» սիթի-տուր զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսից։ Ուղերթն այս անգամ դպրոցականների համար է։ Վերջնակետը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Կրթական-ճանաչողական ծրագիրը Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն է։
«Ծրագրի նպատակն է, որպեսզի երևանյան դպրոցների մեր աշակերտներն ավելի լավ ճանաչեն քաղաքի պատմությունը, նաև օգտվեն համայնքային կառույցների ծառայություններից անվճար այս ծրագրի շրջանակում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ունեցել ենք 6 այց: Առաջիկա ուսումնական տարվա սկզբում նախատեսել ենք 30 դպրոցի շուրջ 700 աշակերտի այց Երևանի մշակութային, գիտակրթական տարբեր կենտրոններ: Շեշտը դնում ենք կրթական նպատակի վրա, բայց ոչ պակաս կարևոր ենք համարում քաղաքացիական դաստիարակությունը, սոցիալական շփումները»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:
Աշակերտներին դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Պատանիները ծանոթանում են քաղաքի պատմությանը, թանգարանում պահվող բացառիկ, շուրջ 3 հազարամյա ցուցանմուշներին։ Էրեբունու ամրոցում աշակերտները մի պահ ճանապարհորդում են ժամանակի միջով. հենց այս բարձունքում է շրջել Արգիշտին։ Գիտելիքներով զինված պատանիները նաև փորձում են իրենց ուժերը հնագետի դերում, մասնակցում պեղումների։
«Որպեսզի թանգարանն ու ամրոցն ավելի ընկալելի լինեն դպրոցահասակների համար ունենք կրթական 6 ծրագիր: Դրանցից մեկը «Արի պեղենք միասին» ծրագիրն է, որի ընթացքում երեխաները արհեստական պեղավայրում մասնակցում են պեղումների և գտնում տարբեր իրերի կրկնօրինակներ, այնուհետ փորձում դրանք տարբերակել և թվագրել»,- պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Ծրագրին մասնակցում են Երևանի հիմնական դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։ Ճանաչողական այցերը լինելու են շարունակական: Դպրոցականներին սպասում են ոչ միայն թանգարաններում, այլև կրթամշակութային ու գիտական տարբեր հաստատություններում՝ քաղաքային ջերմատանը, աղբի տեսակավորման ու վերամշակման կենտրոններում։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01